Զարիֆ. «Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է Իրանի իսլամական հանրապետության համար»
Իրանի արտգործնախարարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը»:
Երեքշաբթի օրը, մտահոգություն հայտնելով տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է Իրանի իսլամական հանրապետության համար»:
Զարիֆը հավելել է.«Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականության հարգումը, խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորումը և միջազգային սահմանների անփոփոխ մնալն Իրանի իսլամական հանրապետության ակտիվ դիվանագիտության սկզբունքներից են»:
«Իսլամական հանրապետությունը նախագիծ է մշակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ներկայացնելու է առաջիկայում և քննարկվելու է Մոսվկայում ու Երևանում», նշել է Իրանի ԱԳ նախարարը: