Հոկտեմբեր 28, 2020 08:43 Asia/Tehran
  • Արաղչի. Իրանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ

Երեքշաբթի երեկոյան, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու ժամանելուց հետո, Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված Իրանի ծրագրին, հայտարարել է. «Թեհրանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ,  Արաղչին հայտարարել է, որ իր այցը Բաքու, իրականացվել է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ազդեցություն ունեցող  երկրներ այցերի շրջանակներում: Նա նշել է. «Իրանի նախաձեռնության նպատակն է լուծել այս հակամարտությունը և հասնել կայուն խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի   միջև ու տարածաշրջանում»:

Նա հավելել է. «Փոքրամասնությունների իրավունքների   և հումանիտար իրավունքի պաշտպանությունն Իրանի նախաձեռնության մյուս կետերից են»:

Արաղչին հավելել է, որ հակամարտության ավարտը և խաղաղությունն հաստատելու նպատակով միջնորդ երկրների օգնությամբ բանակցություններ սկսելն, Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնության մյուս առանցքն է:

Այցի ընթացքում, Արաղչին հանդիպելու է Ադրբեջանի Փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի օգնական Հեքմաթ Հաջիևի և  այլ պաշտոնատար անձանց հետ:

Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումից հետո Արաղչին կմեկնի Մոսկվա և Երևան, այնուհետև Անկարա ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի նախաձեռնությունը:

Մեկնաբանություններ