Հոկտեմբեր 28, 2020 10:29 Asia/Tehran
  • Մոսկվայում Իրանի դեսպան.Ղարաբաղյան  հակամարտությունում արտաքին ուժերի ներկայությունը սպառնալիք է տարածաշրջանի համար

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտությունը լրջորեն ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա: Նա հավելել է, որ հակամարտությունում ցանկացած արտաքին ուժի առկայությունը կարող է սրել այն և վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար:

Երեքշաբթի օրը, Ռուսաստանի ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Քազեմ Ջալալին անդրադարձել է բանակցությունների միջոցով  ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված  Թեհրանի ջանքերին, նշելով. «Իրանի նախագահն ու արտգործնախարարը   Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ հեռախոսազրույցներում ընդգծել են Թեհրանի պատրաստակամությունը՝ միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև»:

Ջալալին նշել է, որ Իրանի սահմանապահ և անվտանգության ուժերը  հետևում են իրավիճակին, հավելով, որ տարածաշրջանի երկրները պետք է համագործակցեն  ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, որպեսզի ահաբեկիչներին թույլ չտան հաստատվել տարածաշրջանում:

Մոսկվայում ԻԻՀ դեսպանը նաև հայտարարել է, որ Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումից հետո Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության զարգացման լավ հեռանկար կա:

Մեկնաբանություններ