Հոկտեմբեր 29, 2020 10:23 Asia/Tehran
  • Արաղչին Մոսկվայում է

Իրանի ԱԳ փոխնախարարը, ղարաբաղյան հակամարտությանն ուղղված Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով իր տարածաշրջանային այցերի շրջանակում, մեկնել է Մոսկվա:

Հինգշաբթի առավոտյան, Մոսկվայի օդանավակայանում, Սեյեդ Աբբաս Արաղչին ասել  է. «Անցնող 30 տարիների ընթացքում Մինսկի խմբի անդամները չեն կարողացել լուծել ղարաբաղյան հակամարտությունը»:

Արաղչին հավելել է.«ԻԻՀ-ն իր նախաձեռնությամբ ջանքեր է գործադրում տարածաշրջանային համագործակցության միջոցով վերջ տալ Բաքվի ու Երևանի տարաձայնություններին, ինչն իհարկե բարդ գործընթաց է»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղված Իրանի ծրագիրը ներկայացնելու նպատակով Արաղչիի տարածաշրջանային այցերը մեկնարկեցին Բաքվից: Բաքու կատարած այցի ավարտին նա հայտարարեց, որ Ադրբեջանի արձագանքը ծրագրին, դրական է եղել:

Հայաստանի ու Բաքվի միջև բախումները վերսկսվեցին  սեպտեմբերի 27-ին,  կողմերին պատճառելով մարդկային ու նյութական վնասներ:

Մեկնաբանություններ