Հոկտեմբեր 29, 2020 16:07 Asia/Tehran
  • Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 399 մարդ

Իրանում անցած 24 ժամերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան ութ հազար նոր դեպք: Մահացել է 399 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը:

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 596 հազար 941-ի, Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 399 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 34 հազար 113 մարդ»: 

Աշխարհում  նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների  թիվը հասել է ավելի քան  44 միլիոնի, որոնցից  առնվազն մեկ միլիոն 180 հազարը մահացել է, և ավելի քան 32 միլիոնը առողջացել: 

Պիտակ

Մեկնաբանություններ