Հոկտեմբեր 29, 2020 18:35 Asia/Tehran
  • Ղարաբաղում բախումները դադարեցնելու և հակամարտությունը կարգավորելու Իրանի նախաձեռնությունը

Չնայած Վաշինգտոնում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանն, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև մարտերը շարունակվում են:

Վերջին շաբաթների ընթացքում, կողմերի միջև հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունները խախտվել են, ինչը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն արդյունավետ չի գործում, այլև նույնիսկ Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադար հաստատելու հնարավորություն չունի: Նշենք, որ  միջնորդական խմբի բոլոր համանախագահները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ են:

Այս պայմաններում, Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես  ղարաբաղյան հակամարտության առաջին միջնորդ երկիր, կրկին գործի է անցել: Փորձագետները կարծում են, որ  ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի միայն տարածաշրջանի անկախ երկրների ջանքերով: Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանի անկախ երկիր, հակամարտությանը վերջ դնելու հնարավորություն ունի: Հատկապես, որ Իրանը բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունի  երկու հակամարտ կողմերի հետ: Իրանը հատկապես Ադրբեջանի    հետ ունի կրոնական, պատմական և մշակութային բազում  ընդհանրություններ:

Այս կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տեղեկացրել է Ղարաբաղյան հակամարտության մշտական կարգավորմանն ուղղված Իրանի նախագծի մշակման մասին: Նա հոկտեմբերի 27-ին Իսլամական խորհրդարանի նիստին առընթեր,  լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԻԻՀ քաղաքականությանը և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թեհրանի նախագծին ասել է.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի նախագիծը մշակվել և հաստատվել է  երկրի բարձրաստիճան պաշտոնատարների կողմից, և ներկայացվելու է այսօր-վաղը և քննարկվելու է Մոսվկայում ու Երևանում»:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունից հետո, ԻԻՀ նախագահի հատուկ բանագնաց Սեյեդ Աբբաս Արաղչին այսօր կեսօիրց առաջ Բաքվում խորհրդակցություններ է վարել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար Իրանի նախաձեռնած նախագծի վերաբերյալ:

Արաղչին Իրանի խաղաղության նախագծի վերաբերյալ ասել է,որ նախագծի շրջանակը պատրաստ է և այս ուղևորության ընթացքում այն քննարկելու  է Ադրբեջանի պաշտոնատարների հետ: Այս նախագիծը մի քանի փուլում կարող է իրավիճակը կայուն խաղաղության հասցնել և վերջ դնել առկա տարաձայնություններին և իհարկե Ադրբեջանի տարածքային օկուպացիային:

Իրանի Իսլամական Հանրապետությունը ղարաբաղյան հակամարտության առաջին միջնորդն էր, և եթե Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտության սկզբում կյանքի կոչվեր Իրանի նախագիծը, վերջին երեք տասնամյակում այդքան ավերածություններ և զոհեր չէին լինի: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները  հրադադարի համաձայնագրի ստորագրումից բացի, չկարողացան այլ դրական քայլ անել: Հրադադարի ռեժիմն ի սկզբանե  խախտվել է ամեն օր և տարբեր ձևերով, բավարար երաշխիքների բացակայության պատճառով:

Այնուամենայնիվ, այս իրավիճակում, երբ ղարաբաղյան պատերազմը ներքաշվել  է քաղաքներ, և ամեն օր տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվում,  ակնկալվում է, որ Իրանի խաղաղության նախագիծը տարածաշրջանում կվերականգնի կայուն խաղաղությունը, եթե օտարերկրացիները չմիջամտեն:

Հանրագումարի բերելով ղարաբաղյան  հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի միջնորդական  քայլերը, պետք է ասել.«Հաշվի առնելով Տաջիկստանում ներքին հակամարտության լուծման հարցում և աշխարհի բազմաթիվ հակամարտություններում Իրանի դրական դերը, ակնկալվում է ,որ օտարերկրացիների չմիջամտելու դեպքում, Իրանի խաղաղության նախագիծը  կվերականգնի կայուն խաղաղությունն այդ  տարածաշրջանում»:

 

Մեկնաբանություններ