Հայաստանում Իրանի դեսպանության հայտարարությունը
Նոյեմբեր 19, 2020 19:05 Asia/Tehran
Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը, ցավակցելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի զոհերի հարազատներին և համբերություն մաղթելով անհետ կորածների հարազատներին, տեղեկացնում է, որ դեսպանատունը աշխատում է ճշտելու այն տեղեկությունները, որոնց համաձայն, պատերազմի ընթացքում որոշակի թվով հայ զինծառայողներ հայտնվել են Իրանի տարածքում։
Դեսպանատունը չի հաստատում այդ մասին շրջանառվող լուրերը, սակայն տեղեկություններ ստանալու դեպքում, անմիջապես կտեղեկացնի Հայաստանի հասարակությանը:
Խնդրում ենք այս կապակցությամբ բոլոր հարցերով դիմել ՀՀ համապատասխան մարմիններին:
Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն