Իրանի ԱԳՆ-ի խոսնակը հայտնել է Զարիֆի Հայաստան հնարավոր այցի մասին
Նոյեմբեր 21, 2020 16:26 Asia/Tehran
Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Հայաստան հնարավոր այցի մասին, հաղորդում է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ քննարկվում է Հայաստան Զարիֆի այցը, եւ, հնարավոր է, որ մոտ ժամանակներս ԱԳՆ ղեկավարը հանդիպի ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հետ:
Խաթիբզադեն հավելել է, որ ծրագրվող այցի շրջանակում կկայանա տարածաշրջանային հարցերի եւ համագործակցության ընդլայնման շուրջ քննարկում: