Նոյեմբեր 21, 2020 19:06 Asia/Tehran

Շաբաթ օրը, դատապարտելով Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, դիվանագիտական կենտրոնների ուղղությամբ մի քանի հրթիռների և Իրանի դեսպանատան տարածքի ուղղությամբ մեկ հրթիռի արձակումը, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Այս հարձակումների ուղղակի պատասխանատուն ԱՄՆ-ի ռեժիմն է»:

 Այդ ահաբեկչական հարձակումն Աֆղանստանում ԱՄՆ-ի ահաբեկիչ դաշնակիցների կողմից իրականացվող քայլերի ու պրոքսի պատերազմի օրինակ համարելով, Խաթիբզադեն ցավակցություն է  հայտնել  Աֆղանստանի կառավարությանը և ժողովրդին ու զոհերի ընտանիքներին:

Այսօր  Քաբուլի տարբեր շրջանների, այդ թվում Իրանի դիվանագիտական առաքելության տարածքի դեմ իրականացված հրթիռային հարձակման ընթացքում, առնվազն մեկ հրթիռ է ընկել Իսլամական Հանրապետության դեսպանատան տարածքում:

Ինչպես հայտարարել է ԻԻՀ դեսպանատունը, միջադեպի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան: 

Դեսպանատնից մանրամասնել են, որ հրթիռների բեկորները հարվածել են դեսպանատան գլխավոր գրասենյակին և որոշ հատվածներում կոտրվել են պատուհանների ապակիները և հսացվել է նյութական վնաս: 

Այսօր Քաբուլի տարբեր շրջանների ուղղությամբ արձակվել է 14 հրթիռ, ինչի արդյունքում զոհվել է 3, և վիրավորվել 11 մարդ:

Ոչրևէ խումբ կամ անհատ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Պիտակ