Նոյեմբեր 23, 2020 09:38 Asia/Tehran
  • Իրանը մուտք է գործել ուրանի հարստացման նոր փուլ

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը մուտք է գործել ուրանի հոսրտացման նոր փուլ՝ ցենտրիֆուգները լիցքավորելով հեքսաֆտորային գազով:

Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ ուրանի հեքսաֆլորիդի կամ UF6 գազի ներարկումը ցենտրիֆուգ,  238 ուրանը 235 ուրանից տարանջատման փուլի վերջին քայլն է: Նա հավելել է. «Նաթանզում, բացի առաջին սերնդի ցենտրիֆուգներից, ուրանը կհարստացվի նաև 174 RM 2 տեսակի ցենտրիֆուգների շղթայով»:

Ղարիբաբադին նշել է, որ ՀԳՀԾ-ի առջև ծառացած լուրջ մարտահրավերները նախ համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի և ապօրինի դուրս գալու և պատժամիջոցների վերականգնման արդյունքն են, այնուհետև՝ `եվրոպացիների անգործությունն Իրանի վնասները փոխհատուցելու հարցում: Նա հավելել է, որ եվրոպական կողմը որևէ կոնկրետ գործնական քայլ չի ձեռնարկել պատժամիջոցների չեղարկման և  միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

Ընդգծելով, որ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը իրավունք չունի համաձայնագրի վերաբերյալ որևէ կարծիք հայտնել,  Ղարիբաբադին նշել է. «Միացյալ Նահանգների նման մի երկիր, որն ունի հազարավոր միջուկային մարտագլխիկներ և Սիոնիստական ​​ռեժիմի  աջակիցն է, որն իր հերթին չի հանդիսանում Չտարածման  պայմանագրի և զանգվածային ոչնչացման բոլոր տեսակի զենքերի վերաբերյալ պայմանագրերի անդամ, իրավունք չունի խոսել Իրանը մասին, որը լիարժեք հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին»:

Պիտակ