Նոյեմբեր 24, 2020 16:20 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ. Օտարներին չի կարելի վստահել

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Չի կարելի վստահել օտարներին և հույս ունենալ, որ նրանք ինչ-որ հանգույց կլուծեն»:

Երեքշաբթի օրն  Իրանի եռյակ իշխանությունների ղեկավարների և տնտեսական համակարգման գերագույն խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, պատժամիջոցները որակելով որպես դառը իրողություն և ԱՄՆ-ի ու նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի ժողովրդի նկատմամբ իրականացվող ոճրագործություն,  Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Այս ոճրագործությունը երկար տարիներ որ տեղի է ունենում Իրանի ժողովրդի նկատմամբ, սակայն վերջին երեք տարիներին ավելի մեծ ծավալներ է ստացել»:

Խոսելով պատժամիջոցները հաղթահարելու և դրանք անազդեցիկ դարձնելու ճանապարհի մասին, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այս ճանապարհը սկզբում կարող է խոչընդոտներով լի լինել, սակայն մեծ ջանքեր գործադրելով և դիմակայելով դժվարություններին, պատժամիջոցները  կարելի է հաղթահարել: Այդ պարագայում, դիմացի կողմը կնկատի պատժամիջոցների անազդեցիկ լինելը և աստիճանաբար կհրաժարվի պատժամիջոցներ կիրառելուց»:

Ընդգծելով, որ արտերկրից երբեք որևէ հանգույց չի կարող լուծվել, ԻԻՀ մեծարգո առաջնորդը հավելել է.«Նրանք, ովքեր իրենց հույսը դրել են արտերկրի վրա, որևէ հստակ պայման չեն առաջարկում և չի կարելի հաշվի առնել նրանց խոսքերն ու ըստ դրանց ծրագիր մշակել»:

Անդրադառնալով երեք եվրոպական եռյակի վերջին հայտարարությանը, Այաթոլլահ Խամենեին նշել է. «Այն դեպքում, երբ իրենք  միջամտում են տարածաշրջանի հարցերին, եվրոպական երկրներն Իրանին կոչ են անում չմիջամտել տարածաշրջանի հարցերին: Այն դեպքում երբ Բրիտանիան և Ֆրանսիան ունեն կործանարար միջուկային  հրթիռներ և Գերմանիան ևս նույն  ճանապարհով է գնում, Իրանի իսլամական հանրապետությանն ասում են, որ չպետք է  հրթիռ ունենա»: