Նոյեմբեր 25, 2020 10:54 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդ. Աշխարհազորն Իրանի ժողովրդի աստվածատուր  հարստությունն է

Իրանի Աշխարհազորի ձևավորման տարելիցի օրն Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է. «Աշխարհազորն Իրանի ժողովրդի աստվածատուր հարստությունն է»:

Նոյեմբերի 25-ն, Իրանի հիմնադիր Իմամ Խոմեյնու հրամանով հաստատվել է որպես Աշխարհազորի օր: 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի օրը հրապարակված ուղերձում նշել է. «Աշխարհազորը հանգուցյալ Իմամի մեծ հիշատակն է  և մեր երկրի ազգային հեղինակության,  մաքրության, անկեղծության, խորաթափանցության և պայքարի դրսևորումը»:

Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Ամենուր աշխարհազորայինների անունն է հնչում և ամենուր նրա ներկայությունն է ի հայտ գալիս: Երկիրը պաշտպանելու գործում, երկրի ողջ մասշտաբով, գիտական  և նոր տեխնոլոգիաների ոլորտներում, արժեհամակարգում, բարոյական մթնոլորտ ձևավորելու ընթացքում»:

Այնուհետև Այաթոլլահ Խամենեին խոսելով այն մասին, որ այս կարողությունների և լուծումների հիմնասյունը հավատքն է ու կամքը և պատասխանմատվության զգոցողությունն ու ինքնավստահությունը, հավելել է. «Սրանք Աստծու կողմից տրված բարիքներ են, որոնց համար պետք է փառաբանել Աստծուն, ուշադիր լինել դրանց նկատմամբ, պահպանել դրանք և ավելացնել դրանց թիվը»

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադառնալով այն փաստին, որ Աշխարհազսրը մեծ հարստություն է և Իրանի ժողովրդի աստվածատուր հարստությունը, հավելել է. «Իրանի ժողովրդի թշնամիներն այժմ և միշտ այն մտքին էին և դեռ կլինեն, որ ոչնչացնեն կամ չեզոքացնեն այդ հարստությունը»:

Նրա խոսքերով. «Պատասխանատու անձինք  և սիրելի աշխարհարայինները պետք է իրենց պարտավոր զգան չեզոքացնել թշնամու սադրանքները և ապավինելով Աստծուն, ազնվությամբ ու ծրագրված, առաջ գնալ»:

Պիտակ