Իրանում թողարկվել է Ս. Թադեի վանքին նվիրված նամականիշ
Իրանի Փոստի ազգային ընկերությունը, նամականիշների հրապարակման խորհրդի հետ համագործակցությամբ, թողարկել է Սուրբ Թադեոս վանքին նվիրված նամականիշ:

45/65 չափսերով նամականիշն ունի 18 հազար ռիալ անվանական արժեք և տպագրվել է 60 հազար հատ տպաքանակով:
Ս. Թադեոս (Թադե) Առաքյալի վանքը գտնվում է Իրանի Չալդրան շրջանի Ղարաքիլիսա գյուղում, Թեհրան - Բազարգան ճանապարհի 60 կմ- ի վրա։ Կառուցման թվականը վերագրվում է 4-ից 6 րդ դարերին, իսկ ըստ ավանդութիւն' այն հիմնադրել է Թադեոս Առաքյալը 66 թ-ինԼ Քարին փորագրած գրությունը վկայում է, որ վանքը 1814 թ. վերանորոգվել է Աբբաս Միրզայի հրամանով: Ս. Թադեոս Առաքյալի վանքը մի քանի անգամ երկրաշարժից ավերվել է և կրկին վերանորոգվել: 1946 թ. վանքը վերանորոգւել է Թավրիզի հայոց առաջնորդարանի ջանքերով:
Վանքն այժմ կանգուն է՝ լավ պահպանված և գործում է։ Համալիրը և ուխտավայր է ծառայում ոչ միայն հայ քրիստոնյա համայնքին, այլև իրանցի մահմեդականներին: Ամեն տարի հուլիս ամսին այստեղ ուխտագնացության են գալիս շատ հայեր՝ Իրանից ու այլ երկրներից։
Հուշարձանը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում և տնօրինության տակ։ Հուշարձանը շրջապատի հետ «ՅՈւՆԵՍԿՕ»-ի Թեհրանի հուշարձանների պահպանության ինստիտուտի կողմից վերցված է պահպանության:
Եկեղեցում տեղի է ունենում տարվա մեջ միայն մեկ ծառոյություն` Սբ. Թադեոսի օրը /մոտավորապես հուլիսի 1-ին/: Այս օրը այստեղ են գալիս ուխտագնացներ ամբողջ շԻրանական հայկական համայնքներից և այլ երկրներից: