Ռոհանին նախազգուշացրել է տարածաշրջանի որոշ երկրների ու Իսրայելի հարաբերությունների կարգավորման կապակցությամբ
Չորեքշաբթի օրը, Քաթարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին նշել է, որ տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմին ազատություն տալը անապահովության և անկայունության պատճառ կդառնա:
Նա հավելել է. «Հարևան երկրներն իրենց անվտանգությունը կապում են այս հանցավոր ռեժիմի հետ, մինչդեռ այս ռեժիմը թշնամի է բոլոր իսլամական երկրների հետ»:
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրները կարող են իրենց խնդիրները լուծել որպես հարևաններ և եղբայրներ, հավելելով. «Միջազգային ասպարեզում նոր իրադարձությունները պատճառ կդառնան, որպեսզի տարածաշրջանի որոշ երկրների թշնամական քաղաքականությունն ավելի մեղմվի և ստեղծվեն նոր հնարավորություններ ու փոխըմբռնման մթնոլորտ»:
Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին, անդրադառնալով տարածաշրջանի որոշ երկրների անպատասխանատու գործողություններին, հույս է հայտնել, որ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ տարածաշրջանի ջրային տարածքների անվտանգության պահպանման ոլորտում, կամրապնդվի»: