Նոյեմբեր 26, 2020 09:53 Asia/Tehran
  • Իրանը և Ադրբեջանը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը

ԻԻՀ ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆը և Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը տեսակոնֆերանսի միջոցով քննարկեցել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանում: Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև երկու երկրների դեսպաններ  կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացումը և խորացումը միջազգային շրջանակներում,, Կասպից ծովում, վերակառուցման ծրագրերում և երկու երկրների համագործակցության վերաբերյալ ընթացիկ ծրագրերում: Քննարկվել են Խոդաաֆարին ջրամբարի, Ռաշթ-Աստարա երկաթուղու, Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների շահագործման, երկու երկրների միջև համատեղ տնտեսական հանձնաժողովի անցկացման հետ կապված և այլ  հարցեր:

Զարիֆը և Բայրամովը նշել են, որ Իրանի և Ադրբեջանի  ընդհանուր սահմանները խաղաղության, բարեկամության և համագործակցության սահմաններ են և կարևորել են դրանց անվտանգությունը պահպանելու անհրաժեշտությունը:

Իրանի արտգործնախարարն իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է առաջիկայում այցելել Թեհրան: