Թախթարվանչի. Միակողմանի պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցագործության խորհրդանիշ են
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին չորեքշաբթի օրը կայացած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ միակողմանի պատժամիջոցները պետք է չեղարկվեն, հավելելով. «Միակողմանի հարկադրանքի միջոցները, ներառյալ պատժամիջոցները, խոչընդոտում են տնտեսության զարգացմանը, ինչպես նաև ֆինանսական համակարգերի, արտաքին պահուստների, և նույնիսկ սննդի ու դեղամիջոցների հասանելիությունը»:
Անդրադառնալով մարդու իրավունքների վրա պատժամիջոցների բացասական ազդեցության վերաբերյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողի զեկույցին, Թախթռավանչին հավելել է. «Պատժամիջոցներն ուղղված են երեխաների, հիվանդների, ծերերի և աղքատների դեմ և ունեն մարդասիրական ծանր հետևանքներ, որոնք կարող են վերածվել հումանիտար ճգնաժամի»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև կորոնավիրուսի համաճարակի պայմաններում պատժամիջոցների բացասական հետևանքներին և խոսելով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի 40-ամյա պատժամիջոցների մասին, նշել է. «Իրանի նկատմամբ այսօր կիրառվում են երբևիցէ որևէ երկրի նկատմամբ կիրառված ամենալայնածավալ պատժամիջոցները: Պատժամիջոցները խոչընդոտում են կորոնավիրուսի համաճարակի դեմ Իրանի պայքարին»: