Թախտ Ռավանչի. ԱՄՆ-ն զբաղված է Սիրիայի նավթի ու սիրիացիների հարստության թալանով
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ միակողմանի պատժամիջոցներն անօրինական են ու անմարդկային և դատապարտված են պարտության: Նա ասել է.«Շարունակելով Սիրիայի տարածքի օկուպացումն ամերիկացիները զբաղված են այդ երկրի նավթի ու սիրիացիների հարստության թալանով»:
Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի ԱԽ-ի Սիրիայի թեմայով նիստի ընթացքում, Մաջիդ Թախտ Ռավանչին հավելել է.«Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով բռնագրավելով Սիրիայի որոշ տարածքներն ամերիկյան ուժերն աջակցում են որոշ ահաբեկչական խմբերին այդ թվում Ջեբհաթ Ալ-Նուսրա խմբավորմանը և զբաղված են Սիրիայի նավթի ու սիրիացիների հարստության թալանով»:
Թախտ Ռավանչին կարևորել է Սիրիայի ինքնիշխանությունը լիարժեք հարգելու անհրաժեշտությունը և պահանջել, որ առանց Սիրիայի կառավարության թույլտվության այդ երկրում ներկա արտերկրյա ուժերը դուրս բերվեն:
Շեշտելով, որ անհրաժեշտ է մինչև ահաբեկիչներին արմատախիլ անելը Սիրիայում շարունակել նրանց դեմ պայքարը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչին ասել է. «Պետք է հակադրվել այդ երկրում անջատողական ցանկացած ջանքի դեմ»: