Նոյեմբեր 26, 2020 12:44 Asia/Tehran
  • Իրանի Ջուլֆայի մաքսակետից արտահանումներն ավելացել են  35 տոկոսով

Չնայած ճգնաժամային պայմաններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային տարաձայնություններին և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած սահմանափակումներին, Իրանի Ջուլֆայի մաքսակետից արտահանումներն աճել են 35 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է Ջուլֆայի մաքսային գլխավոր վարչության պետը:

ԻԼՆԱ-ի հաղորդմամբ, Մուհամմեդ Խալիլին ասել է. «Վերջին 8 ամսիների ընթացքում Ջուլֆայի մաքսակետից դեպի Հայաստան, Ադրբեջան ու Եվրասիական երկրներ Իրանի արտահանումները կազմել են 109 հազար տոննա, 209 մլն. դոլար, որ նախորդ տարվա նույն կտրվածքի համեմատությամբ քաշային առումով 13 տոկոս և արժեքի առումով 35 տոկոս աճ է արձանագրել»:

Խալիլին հավելել է.«Այս մաքսակետից հիմնական արտահանման ապրանքները ներառում են բանջարեղեն, սննդամթերք, նավթաքիմիական նյութեր, նավթամթերքներ, պլաստմասսայից արտադրանքներ և այլն: Հաշվի առնելով կորոնավիրուսային սահմանափակումները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանային վեճերը, 35% աճը մեծ ցուցանիշ է»: