Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 482 մարդ
Իրանում անցած 24 ժամերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 13 հազար նոր դեպք, մահացել է 482 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակը:
Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 908 հազար 346-ի, Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 482 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 46 հազար 689 մարդ»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է շուրջ 60 միլիոնի, որոնցից առնվազն մեկ միլիոն 403 հազարը մահացել է, ավելի քան 41 միլիոնն ապաքինվել:
Մինչ այժմ վերականգնվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 633 հազար 275 հիվանդ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է շուրջ 61 միլիոնի, որոնցից առնվազն մեկ միլիոն 429 հազարը մահացել է, ավելի քան 42 միլիոնն ապաքինվել: