Լարի.Իրանը և Ռուսաստանը համագործակցում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հարցով
Իրանը համագործակցում է Ռուսաստանի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պատրաստման հարցով: Այդ մասին տեղեկացնում է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը:
Հինգշաբթի օրը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում, Սիմա Սադաթ Լարին ասել է. «Իրանի մասնագետները և պաշտոնյաները բանակցություններ են անցկացրել ռուսաստանյան կողմի հետ COVID-19-ի դեմ պատվաստանյութի շուրջ: Նրանք համագործակցում են պատվաստանյութի ռուս արտադրողների հետ»:
Լարին նշել է.«Ներկայումս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության գործում ներգրավված են չորս իրանական ընկերություններ, որոնք իրենց կատարած աշխատանքների մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը»:
Ավելի վաղ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հաղորդել Էր, որ Թեհրանը մտադիր Է Մոսկվայի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության շուրջ»: