Իրանի բանակի ծովուժը ջանք չի խնայի կայունություն և անվտանգություն հաստատելու համար
Նոյեմբեր 26, 2020 18:15 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժը հայտարարել է, որ ջանք չի խնայի միջազգային ջրերում և հեռավոր օվկիանոսներում կայունություն ու անվտանգություն հաստատելու ուղղությամբ:
Ծովուժի օրվա նախօրեին, Իրանի բանակի ծովուժը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Այս օրը հիշեցնում է այն տղամարդկանց զոհաբերությունները, ովքեր դատարկ ձեռքերով և ուժեղ հավատքով հարվածեցին բաասական ռեժիմի բանակի նավատորմի սրտին և մեկընդմիշտ Սադամի ռեժիմին վտարեցին ծովային տարածքից»:
Իրանական օրացույցում նոյեմբերի 27-ը նշվում է որպես ծովուժի օր: