Նոյեմբեր 27, 2020 11:55 Asia/Tehran
  • ԻԻՀ ՊՆ. Իրանի ռազմածովային ուժերը տարածաշրջանում կայունության և անվտանգության խարիսխն է

ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարություննը հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը տարածաշրջանում կայունության և անվտանգության խարիսխն է:

Իրանի Պաշտպանության նախարարության և  զինված ուժերի աջակցության նախարարության կողմից ուրբաթ օրը տարածված հայտարարության մեջ ասված է. «Իրանի ռազմածովային ուժերի զսպիչ և պաշտպանական ուժը, որպես իրանցիների վստահության  հիմք,  կայուն անվտանգության երաշխիք է Պարսից ծոցի ռազմավարական տարածաշրջանում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում»:

Հայտարարության մեջ նշվում է. «Պաշտպանական վերջին ձեռքբերումների շնորհիվ,  Իրանի նավատորմը կարող է հզոր պատասխան տալ  իսլամական հայրենիքի թշնամիների ցանկացած սադրանքի»: