Իրանի ԱԳ նախարարը հայտնել է միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ Իսրայելի մասնակցության մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեյի սպանության մեջ Իսրայելի մասնակցության վկայությունների մասին:
Զարիֆն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:«Այդ ստոր ակտը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս հանցագործների հուսահատ քայլը պատերազմ հրահրելու համար»
Նախարարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել պետական ահաբեկչության գործողությունը:
Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր իրանական «ISNA» գործակալությունը, սոցցանցերում տեղեկություններ են տարածվել Թեհրան նահանգում ֆիզիկոսի սպանության մասին:
Մոհսեն Ֆահրիզադեն հինգ իրանցիներից մեկն է, ով ընդգրկվել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով: Սա նրա նկատմամբ մահափորձի առաջին փորձը չէր ։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio