Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Նահատակ Ֆախրիզադեին սպաողներին դաժան վրեժ է սպասվում
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետն ընդգծել է. «Իրանի Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեին սպանողներին սաստիկ վրեժ է սպասվում»,- հայտարարել է նա:
Գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հավելել է. «Համաշխարհային իմպերիալիզմի և Սիոնիստական ռեժիմի հետ կապված ահաբեկիչները, ամենայն դաժանությամբ սպանեցին Իրանի գիտական, հետազոտական և պաշտպանության ոլորտների ղեկավարներից և ծառայողներից մեկին»:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերագույն գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին նույնպես Թվիթերի իր օգտահաշվում գրել է. «Միջուկային գիտնականների սպանությունը տիրապետության իմպերիալիստական համակարգի փորձն է՝ կանխելու Իրանի հասանելիությունը ժամանակակից գիտությանը»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ցավակցելով դոկտոր Ֆախրիզադեի նահատակության կապակցությամբ, հայտարարել է. «Այս գիտնականի նահատակությունն ավելի կմեծացնի Իրանի ուժը»: