Նոյեմբեր 28, 2020 12:18 Asia/Tehran

Մի խումբ ուսանողներ հավաքվել են Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի շենքի դիմաց ՝ պահանջելով վրեժ լուծել իրանցի միջուկային գիտնականի սպանությունն իրականացնողներից:

Թեհրանի Պաստոր հրապարակում տեղակայված Ազգային անվտանգության գերագույն խորհրդի գրասենյակի առջև հավաքված ցուցարարները դատապարտել են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի աջակցության հետազոտության և նորարարության կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի վախկոտ սպանությունը:

Ուսանողները վանկարկել են կարգախոսներ ՝ կոչ անելով վրեժ լուծել այս ոճրագործության հեղինակներից:

Որոշ լուրեր վկայում են, որ Իսրայելը ներգրավված է եղել այս սպանության մեջ, որն իրականացվել է ԱՄՆ-ի կանաչ լույսով: