Նոյեմբեր 28, 2020 16:24 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Տարածաշրջանի անվտանգության ապահովման համար ԱՄՆ-ի զինվորների կարիքը չկա

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ԱՄՆ-ի զինվորների կարիքը չունի անվտանգության ապահովման համար:

«Արիանա Աֆղանստան» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սաիդ Խաթիբզադեն  հավելել է. «ԱՄՆ-ի ռազմական ներխուժումը Աֆղանստան բացահայտ և ապօրինի ագրեսիա էր, և այն, ինչ այսօր նկատվում է այս երկրում և տարածաշրջանում, ԱՄՆ-ի ռազմական ներխուժման չարաբաստիկ ժառանգությունն է»:

Խաթիբզադեն հավելել է. «ԱՄՆ-ի ներկայությունը  տարածաշրջանում  բարի մտադրություններով և նպատակներով չի եղել, իսկ  Աֆղանստանի ժողովուրդն ու կառավարությունն  ունեն իրենց երկիրը կառավարելու կարողություն»:

Պիտակ