Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 391 մարդ
Նոյեմբեր 28, 2020 16:28 Asia/Tehran
Իրանում անցած 24 ժամերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 13 հազար նոր դեպք, մահացել է 391 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակը:
Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 935 հազար 799-ի, Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Բարեբախտաբար մինչ այժմ վարակակիրներից 648 հազար 831-ը ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 47 հազար 486 մարդ»:
ԱՄՆ-ում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է ավելի քան 13 միլիոն 454 հազար: Համավարակի զոհ է դարձել 271 հազար մարդ:Միացյալ Նահանգները վարակի տարածման ցուցանիշներով առաջատար է համարվում։