Նոյեմբեր 28, 2020 17:06 Asia/Tehran
  •   ԻԻՀ առաջնորդ. Իրանցի գիտնականին սպանողները պետք է պատժվեն

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հայտարարել է, որ իրանցի միջուկային գիտնականի սպանության պատվիրատուներն ու կատարողները պետք է պատժվեն:

Շաբաթ օրը հղած ուղերձում, ցավակցություն հայտնելով  միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի նահատակության կապակցությամբ, ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ պետք է պատժել հանցագործության պատվիրատուներին ու կատարողներին:

Նա ընդգծել է նահատակ Ֆախրիզադեի գիտատեխնիկական ուղին շարունակելու  անհրաժեշտությունը:

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը հավելել է.«Միջուկային ու պաշտպանության ոլորտի այս ականավոր գիտնականը, ով սպանվեց հանցագործ ու դաժան վարձկանների կողմից, իր թանկագին կյանքը զոհաբերեց Աստծո ճանապարհին՝ հանուն իր մեծ ու մնայուն գիտական աշխատանքների  և նահատակի վեհ կոչումը նրա աստվածային պարգևն է»: 

Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն սպանվեց ուրբաթ օրը՝ ահաբեկչական գործողության ժամանակ: