Նոյեմբեր 29, 2020 10:50 Asia/Tehran
  • Զարիֆը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել պետական ​​ահաբեկչությունը

Իրանի արտգործնախարարը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել պետական ​​ահաբեկչությունը և միավորվել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածության և արկածախնդրության դեմ պայքարի համար:

Զարիֆն իր թվիթերյան օգտահաշվում չինարենով արած գրառման մեջ նշել է. «Ահաբեկիչները սպանեցին իրանցի մեկ այլ նշանավոր գիտնականի: Այդ վախկոտ սպանությունները միջազգային իրավունքի, բարոյական սկզբունքների և հումանիզմի ակնհայտ խախտում են, և միջազգային հանրությունը պետք է կանգնի նման քայլերի դեմ»:

Նա հավելել է. «Իրանը գտնվում է ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում՝ տարածաշրջանում և աշխարհում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու նպատակով»:

Նախօրեին, Թվիթերի իր օգտահաշվում արած գրառման մեջ, ԻԻՀ դիվանագիտական ​​ գերատեսչության ղեկավարն Իրանի միջուկային գիտնականի սպանությունը որակել էր որպես հուսահատ ռազմատենչության նշան և միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, կոչ արել, դադարեցնել խայտառակ երկակի ստանդարտների կիրառումը և դատապարտել պետական ​​ահաբեկչությունը:

Պիտակ