Նոյեմբեր 29, 2020 18:20 Asia/Tehran

Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակը չի բացառում Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների ու նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի հետ այլ երկրների ծառայությունների համագործակցությունը:

Աբոլֆազլ Ամուին այսօր Iran Press լրատվաական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով երկրի պաշտպանական ու միջուկային ոլորտներում նահատակ Ֆախրիզադեի իրականացրած ծրագրերին, ասել է.«Իրանի անվտանգության ու տեղեկատվական ծառայությունները քննարկում են ահաբեկչության մանրամասները և այդ կապակցությամբ կարեւոր տվյալներ են ձեռք բերել» :

Ամուին նշել է, որ նահատակ Ֆախրիզադեի սպանության գործում Իսրայելի ռեժիմի դերակատարության մասին ապացույցներ կան, հավելելով. «Գործողության բարդությանպատճառով, չի բացառվում, որ Իսրայելի հետ համագործակցել են այլ երկրների ծառայություններ»:

Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն անդրադառնալով միջազգային շրջանակներում միջուկային  գիտնականիսպանությունը հետաքննելու ն  հնարավորությունն ասել է. «Նահատակ Ֆախրիզադեն միջազգային դեմք էր և Իրանի պաշտպանության նախարարի տեղակալը»: