Իրանի հետախուզության նախարարություն.Ֆախրիզադեի սպանության հեղինակների հետքերը հայտնաբերվել են
ԻԻՀ հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերի Պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարության կազմակերպության ղեկավար, գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության հեղինակների հետքերը հայտնաբերվել են:
Իրանի հետախուզության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնը կիրակի օրը հայտարարություն է տարածել՝ ցավակցելով գիտության, տեխնոլոգիայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում Իսլամական Հանրապետության ականավոր գիտնկաններից դոկտոր Մոհսեն Ֆախրիզադեի նահատակության կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է, որ ահաբեկչության հեղինակների հետքերը հայտնաբերվել են:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, կիրակի օրը կայացած կառավարության արտահերթ նիստում, ցավակցելով դոկտոր Մոհսեն Ֆախրիզադեի վախկոտ սպանության կապակցությամբ, հրահանգել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ կանխելու նման հանցագործությունների կրկնությունը: