Նոյեմբեր 30, 2020 10:05 Asia/Tehran
  • Իրանի հայերեն ռադիոժամի տնօրեն. Կովկասի մասին  Իրանի գերագույն առաջնորդի տեսակետները մեկնաբանությունների  և լուրերի զատորոշիչն են

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամի տնօրենն անդրադարձել է այս արտասահմանյան ալիքի դերակատարությանը՝ տարածաշրջանի, հատկապես Ղարաբաղի իրադարձությունները լուսաբանելու հարցում:

Նա ասել է. «Կովկասի մասին  Իրանի գերագույն առաջնորդի տեսակետները մեկնաբանությունների  և լուրերի զատորոշիչն են»:

Ալիռեզա Հասանյանը Թասնիմ լարտվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող պատերազմի ընթացքում, Իրանի հայերեն ռադիոժամի սկզբունքը եղել է պատերազմի և արյունահեղության փոխարեն խաղաղության և երկխոսության սկլզբունքը, հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունն ընդգծելը, նկատի  առնելով տարածաշրջանի իրավիճակը: Այս շրջանակնրում, լուսաբանվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունը՝ հակամարտության լուծման հարցում»:

Հայերեն ռադիոժամի տնօրենը հավաստիացրել է. «Ռադիոյի քաղաքականության կարևոր առանցքը կազմում է Իրանում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ լսարանի պահանջները բավարարելը»:

Պարոն Հասանյանն ընդգծել է. «Իր որդեգրած քաղաքականության հիմամբ, ռադիոն փորձում է բավարարել լսարանի ճաշակն, ինչը նկատելի էր ղարաբաղյան պատերազմի ընթացքում, որի ժամանակ, ռադիոալիքը գտավ մեծ լսարան: Որոշ օրերի, ռադիոալիքի կայքն ունեցել է ավելի քան 12 հազար այցելու»:

Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի մասին Հասանյանն ասել է. «Իրանի հայերեն ռադիոալիքը պատերազմի ժամանակ աշխատել է  որպես անկողմնակալ լրատվամիջոց և բնականաբար շարունակելու է այս գործընթացը՝ հարգելով պատերազմի կողմերի իրավունքները, տարածքային ամբողջականությունը և հետևելով  հեղափոխության առաջնորդի ուղեցույցին»:

Հատկանշական է, որ Իրանի հայերեն ռադիոալիքն ամեն օր օրական երեք ժամ,   հեռարձակում է ծրագրեր՝ ներքին և արտասահմանյան լսարանի համար: Ռադիոալիքն ունի կայք, և օգտահաշիվներ սոցիալական ցանցերում, որոնց միջոցով կապ է հաստատում իր լսարանի հետ: