Նոյեմբեր 30, 2020 11:48 Asia/Tehran
  • Հաստատվել է լրացուցիչ արձանագրությունից Իրանի դուրս գալու մասին նախագիծը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքական հանձնաժողովի խոսնակը հայտարարել է.«Պատժամիջոցների վերացման ռազմավարական քայլերի նախագծի համաձայն, առաջիկա երկու ամիսների ընթացքում Իրանը դուրս կգա Լրացուցիչ արձանագրության կամավոր կիրառումից, եթե եվրոպական կողմերը չկատարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտավորությունները:

կիրակի գիշեր, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանձնաժողովի արտահերթ նիստում պատժամիջոցները հանելու ռազմավարական քայլերի նախաագծի հաստատմանը «Աբոլֆազլ Ամուին» հավելել է.«Հանդիպմանը, այս ծրագրի 9 հոդվածներ և դրա ընդհանրությունները հաստատվել են Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների կողմից»:

Նշելով որ որ ծրագրի 1-ին հոդվածի համաձայն, տարեկան 120 կգ. ուրան 20% հարստացումով կարտադրվի և կպահպանվի Իրանում Ամուին հավելել է.«Վավերացված նախագծի 6-րդ հոդվածի համաձայն, «4+1» երկրների կողմից իրենց պարտավորությունների չկատարման և համաձայն ՀԳՀԾ-ի Իրանի բանկային հարաբերությունների չկարգավորման, արտահանման խոչընդոտները չվերանալու ու նաև  իրանական նավթի վաճառքի արգելքները չվերանալու դեպքում, այս օրենքի ընդունումից 2 ամիս անց, Իրանի կառավարոությունը պարտավոր է կասեցնել լրացուցիչ արձանագրության իրականացումը: