Նոյեմբեր 30, 2020 16:59 Asia/Tehran
  • Շամխանի. 20 տարի թշնամին փնտրում էր նահատակ Ֆախրիզադեին, որպեսզի սպաներ նրան

Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Երկրի հետախուզական համակարգերը ճշգրիտ կանխատեսել էր իրանցի հայտնի միջուկային և պաշտպանության գիտնականի սպանության հավանական վայրը»:

Ալի Շամխանին երկուշաբթի օրը, Թեհրանում գիտնական նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի հուղարկավորության արարողության ժամանակ  հայտարարել է,  որ թշնամին 20 տարի փորձում էր սպանել այս միջուկային գիտնականին: Նա ասել է. «Այս ժամանակահատվածում լուրերի հաճախականության պատճառով, ցավոք, անհրաժեշտ լրջությունը չդրսևորվեց և այս անգամ թշնամին հաջողության հասավ:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շեշտել է, որ Իրանում կան Ֆախրիզադեի նման բազմաթիվ գիտնականներ: Նա հավելել է. «Իրանի իսլամական հանրապետության թշնամիները երբեք չեն կարողանա գիտական ​​և տեխնիկական ուժը խլել մուսուլման երիտասարդներից»:

Շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Վենեսուելան, Հարավային Աֆրիկան, Կատարը և Թուրքիան, դատապարտել են իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը: