Նոյեմբեր 30, 2020 17:08 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար.  Ոչ մի ոճրագործություն, ահաբեկչություն կամ հիմար գործողություն անպատասխան չի մնա

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Ոչ մի ոճրագործություն, ահաբեկչություն կամ հիմար գործողություն անպատասխան չի մնա»:

Երկուշաբթի օրը, իրանցի նահատակ գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի հուղարկավորության ընթացքում, Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Ոճրագործները թող իմանան, որ իրենց քայլերն անպատիժ չեն մնալու»:

Երախտագիտություն հայտնելով այն ժողովուրդներին ու պետություններին, որոնք դատապարտել են Իրանի միջուկային գիտնականի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը, գեներալ Ամիր Հաթամին այդ քայլին չընդդիմացած պետություններին ու կառույցներին զգուշացրել է, որ լկտի ահաբեկիչներին հովանավորելն ավելի է լկտիացնում նրանց և ապագայում իրենք էլ ահաբեկչության զոհ կդառնան:

Փաստերը վկայում են Իրանի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի դեմ իրականացված ահաբեկչության մեջ Իսրայելի դերակատարության մասին են: