Ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիա. Ահաբեկչության նպատակն է խարխլել միջազգային իրավունքի ոլորտում գրանցված նվաճումները
Ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիան հայտարարել է. «Ահաբեկչությունն անկախ երկրներին հեգեմոն համակարգի կամքը պարտադրելու հարցում կարևոր դեր ունի»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիան երկուշաբթի հայտարարություն է տարածել որում, դատապարտելով Իրանի միջուկային և պաշտպանության ոլորտների ականավոր գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը, նշել է, որ նման հանցագործությունները և այլ նմանատիպ դեպքերը ազգային և տարածաշրջանային ասպարեզներում ապացուցում են, որ ահաբեկչությունը տարիների ընթացքում սխալ մեկնաբանության և գաղափարական ծայրահեղականության հիմնարար փոփոխության է ենթարկվել և դեր է խաղացել անկախ երկրներին հեգեմոն համակարգի կամքը պարտադրելու գործում:
Հաղորդագրության մեջ նշված է. «Ահաբեկչությունը, ցանկացած ձևով կամ նպատակներով, դատապարտված է: ԱՅն որևէ այլ արդյունք չի ունեցել, քան միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի զարգացման ուղղությամբ գրանցված ձեռքբերումները: Դա վերադարձ է ջունգլիների օրենքին, որը պահանջում է անապահովություն, բռնություն և անվերջ պատերազմներ»: