Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 371 մարդ
Իրանում անցած 24 ժամերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 13 հազար նոր դեպք, մահացել է 371 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակը:
Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 962 հազար 70-ի, Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 371 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 48 հազար 246 մարդ»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է 63 միլիոն 152 հազարի, որոնցից առնվազն մեկ միլիոն 466 հազարը մահացել է, ավելի քան 43 միլիոնն ապաքինվել:
ԱՄՆ-ում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է շուրջ14 միլիոն: Համավարակի զոհ է դարձել 273 հազար մարդ: Միացյալ Նահանգները վարակի տարածման ցուցանիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: