Ռոհանի. ԱՄՆ-ին այլ ելք չի մնում, քան հանձնվել Իրանի ժողովրդի դիմադրությանը
Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է. «ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականության ձախողմամբ, այդ երկրի նոր կառավարությանն այլ բան չի մնում, քան ենթարկվել Իրանի ժողովրդի դիմադրությանը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում հայտարարել է. «2018 թվականից ի վեր ԱՄՆ կառավարությունը չի կարողացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել հակաիրանական բանաձեւի որևէ նախագիծ»:
Ռոհանին հավելել է. «Իրավական ոլորտում արդարադատության միջազգային դատարանում ԱՄՆ-ի դեմ ուղղված Իրանի հայցը վաղ փուլում հաջող ընթացք է ունեցել: Այս պահին հայցը գտնվում է քննարկման վերջին փուլում և հուսով եմ, որ այս փուլում նույնպես հաջողություն կունենանք»:
ԻԻՀ նախագահի խոսքերով. «Ստեղծված իրավիճակն առավել քան երբևէ, ավելի է ուժեղացրել Իրանի պաշտպանական ուժը, հատկապես ռազմածովային ուժերի ոլորտում: Սուզանավերի, օդուժի կործանիչների, ուղղաթիռների, հրթիռների և ռազմավարական նշանակության զինատեսակների արտադրության հարցում, իրավիճակն անհամեմատելի է անցյալի հետ»: