Միրյուսեֆի. Իրանն իր միջուկային ծրագրի վերաբերյալ որոշում է կայացնում՝ ելնելով ազգային շահերից
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչության գրասենյակի խոսնակը նշել է, որ Իրանն իր միջուկային ծրագրի վերաբերյալ որոշում է կայացնում՝ ելնելով ազգային շահերից: Նա հավելել է.«Իրանի միջուկային պարտավորությունների կրճատումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մյուս կողմերը չեն կատարել իրենց պարտավորությունները»:
Ալիռեզա Միրուսեֆին ամերիկյան Newsweek- ին ասել է .«Իրանի պաշտպանության և միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար վրեժխնդրությունը կլինի ճիշտ ժամանակին»:
Միրյուսեֆին հավելել է. «Դոկտոր Ֆախրիզադեի սպանության համար վրեժխնդրությունը կլինի ճիշտ ժամանակին և վայրում, որը մենք ընտրել ենք»:
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցչության գրասենյակի խոսնակն ընդգծելով, որ միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանը որոշում է կայացնում ելնելով իր ազգային շահերից, ասել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո մեր քայլերը եղել են փուլ առ փուլ և շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մյուս կողմերը չեն խախտել պայմանագիրը կամ չեն կատարել իրենց պարտավորությունները»: