Դեկտեմբեր 03, 2020 09:28 Asia/Tehran
  • Պատժամիջոցների չեղարկման մասին օրենքն ուղարկվել է կառավարությանը՝ գործադրվելու համար

Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից օրենքը հաստատվելուց հետո, Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը չորեքշաբթի օրը նամակ է հղել նախագահ Հասան Ռոհանիին՝ պատժամիջոցները վերացնելու և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու ռազմավարական գործողությունների մասին օրենքի գործադրման կապակցությամբ:

Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում, խորհրդարանի նախագահության կազմի անդամ Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին ասել է. «Կառավարության կողմից պատժամիջոցների վերացման ռազմավարական գործողությունների մասին օրենքը կյանքի կոչելու համար, նախագահին է փոխանցվել  խորհրդարանի նախագահի  նամակը»:

Իրանցի միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունից հետո, Իրանի խորհրդարանը երեքշաբթի օրը հաստատեց  «Պատժամիջոցների չեղարկման և իրանցիների շահերը պաշտպանելու ռազմավարական գործողությունների» մասին օրենքը: Ըստ օրենքի իներորդ հոդվածի, եթե դրա ընդունումից մեկ ամիս անց միջուկային համաձայնագրի մասնակից պետությունները չկատարեն իրենց  հանձնառություններն, Իրանի կառավարությունը պարտավոր է կասեցնել Լրացուցիչ արձանագրության  կամավոր գործադրումը: