Ռոհանին Էրդողանի հետ զրույցում ընդգծել է, որ անհրաժեշտ է կանխել ահաբեկիչների ազդեցությունը տարածաշրջանում
Դեկտեմբեր 04, 2020 12:22 Asia/Tehran
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերըտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է իրանական «Isna» գործակալությունը:
Ռոհանին ընդգծել է տարածաշրջանում ահաբեկիչների ազդեցության տարածման և դրանից բխող խնդիրիների կանխման անհրաժեշտությունը։ Նախագահները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Armenpress.am