Իրանն ու Ռուսաստանը քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրագործումը
ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալաին ու ռուս հայտնի քաղաքական ու տնտեսական փորձագետ Կիրսան Իլյումժինովը քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի գործադրման հեռանկարները:
Ուրբաթ օրը Կիրսան Իլյումժինովի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ որպես երկարատև ներդրումային ծրագիր Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցումը կարևոր դեր կունենա երկու երկրների առևտրափոխանակման ծավալների ընդլայնման գործում, Ջալալին ասել է.«Տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման այս նախագիծը նախատեսված է Կասպից ծովում Իրանի ու ՌԴ-ի նավահանգիստների միջոցով Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ ապրանքափոխանակման համար»:
Միջազգային Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրականացմամբ Եվրոպայի հյուսիսային շրջանները Իրանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ճանապարհով կմիանա Ասիայի արևելյան շրջաններին:
Այս նախագծի նախնական նպատակը տարեկան 5 մլն. տոննա բեռնափոխադրումն է:
Հյուսիս-Հարավ միջանցքն ավարտին հասցնելու համար 2019թ. Իրանի, Ադրբեջանի ու ՌԴ-ի նախագահների միջև կնքվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր: