Դեկտեմբեր 25, 2020 16:30 Asia/Tehran

Անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող պատերազմներին, բռնության և ծայրահեղականության, Իրանի կառավարության խոսնակն ասել է. «Աշխարհն ունի իրանական հասարակության համակեցության մոդելի կարիքը»:

Ուրբաթ օրը Թեհրանի հայոց Չիլովյան ծերանոցում Հիսուս Քրիստոսի ծննդյան  տոնի կապակցությամբ իրանահայ համայնքի ներկայացուցիչների  հետ հանդիպման ժամանակ, Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին ասել է, որ հանդուրժողականությունը, համակեցությունն ու հարգանքը իրանական հասարակության առանձնահատկություններից և ուժեղ կողմերից են:

Ռաբիին հավելել է. «Իրանի քաղաքներն ու թաղամասերում տարբեր էթնիկ ու կրոնական պատկանելիություն ունեցողնե մարդիկ ապրում են ոկղք կողքի: Իրանում բոլոր կրոնները հարգաված են»:

Իրանի կառավարության խոսնակն անդրադառնալով Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնին, ասել է. «Նման օրերին և առիթներով միասին լինելու օրինաչափությունն ավելի ակնհայտ է»:

Դեկտեմբերի 25-ը կաթոլիկ աշխպարհը տոնում է Հիսուս Քրիստոսի ծնունդը: 

Պիտակ