Դեկտեմբեր 29, 2020 12:02 Asia/Tehran
  • Թեհրանի փողոցներից մեկը անվանակոչվել է հայ նահատակ Անդրանիկ Մկրտչյանի  անունով

Թեհրանի իսլամական քաղխորհրդի որոշմամբ, Թեհրանի փողոցներից մեկը անվանակոչվել է հայ նահատակի անունով: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Թեհրանի իսլամական քաղխորհրդի անդամ Մոհամմեդ Ջավադ Հաղշենասն ասել է.«Քաղխորհրդի անվանակոչման հանձնաժողովը Թեհրանի Միրզայե Շիրազի և Սանայի փողոցները իրար կապող 19-րդ փողոցը կոչել է հայ նահատակ Անդրանիկ  Մկրտիչյանի անունով»:

Հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել հեղափոխության և ութամյա սրբազան պաշտպանության (Իրան-Իրաք պատերազմ) տարիներին  և ավելի քան 80 նահատակ են տվել  այդ ճանապարհին:

Պիտակ