Հունվար 02, 2021 17:20 Asia/Tehran
  • 20 տոկոս հարստացված վառելիքի արտադրության մեկնարկի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված Իրանի նամակի հղումը հաստատվել է

Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հաստատել է 20 տոկոս հարստացված վառելիքի արտադրության մեկնարկի մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ուղղված Իրանի նամակի հղումը:

Շաբաթ օրը, հայտնելով, որ Իրանը 20 տոկոս հարստացված վառելիքի արտադրությունը մեկնարկելու վերաբերյալ նամակ է հղել  ՄԱԳԱՏԷ-ին, Ալի Աքբար Սալեհին ասել է.«Մի նամակ  ենք ուղարկել Վիեննայում ԻԻՀ ներկայացուցչին, որպեսզի նա փոխանցի ՄԱԳԱՏԷ-ին»:

Նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ մոտ ապագայում պետք է փոխենք ուրանի գազի պարկուճը, Սալեհին ընդգծել է. «Մենք պետք է իրագործենք Իրանի իսլամական խորհրդարանի ընդունած որոշումը»:

Իրանի իսլամական խորհրդարանի «Ռազմավարական քայլ՝ պատժամիջոցները վերացնելու և Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար» օրենքի նախագծի համաձայն՝ կառավարությունը պարտավոր է միջուկային համաձայնության մյուս երկրների պարտավորությունների չկատարման դեպքում, այս օրենքի վավերացումից մեկ ամիս անց, դադարեցնել լրացուցիչ արձանագրության կամավոր իրագործումը»:

Պիտակ