Հունվար 06, 2021 09:06 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար. Նահատակ Ֆախրիզադեն միջուկային սպառնալիքներին դիմակայելու դրոշակակիրն էր

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Նահատակ Մոհսեն Ֆախրիզադեն, որպես միջուկային ֆիզիկայի բնագավառի ականավոր գիտնական, միջուկային սպառնալիքների դիմակայելու դրոշակակիրն էր»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, երեքշաբթի օրն իրանցի միջուկային  գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի նահատակության քառասնօրյակի արարողության ժամանակ հայտարարել է. «Այս մեծ նահատակի սպանությամբ, ոչ միայն չի դադարել Իրանի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության գիտական ​​և հետազոտական ​​գործընթացը, այլ կրկնապատկվել է համալիրի աշխատակիցների պատասխանատվության զգացումը»:

Ամիր Հաթամին հավելել է, որ Իրանի Պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը թշնամիների «աչքի փուշն է», հավելել է. «Թշնամիները զգայուն են տարածաշրջանում  անվտանգություն հաստատելու նպատակով Իրանի ներկայության, Իրանի հրթիռային հզորության և միջուկային էներգիայի, հատկապես միջուկային և հրթիռային պաշտպանության խաղաղ օգտագործման նկատմամբ»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար  Ալի Աքբար Սալեհին, նահատակ Մոհսեն Ֆախրիզադեի հիշատակի արարողության ժամանակ հայտարարել է. «Ի պատիվ այս մեծ նահատակի, Թեհրանի միջուկային կայքի կենտրոնն անվանակոչվել է Մոհսեն Ֆախրիզադեի անունով»:

Պիտակ