Հունվար 14, 2021 11:04 Asia/Tehran
  • Իրանի «Ծովային հզորություն 99» զորավարժության ընթացքում փորձարկվել են թևավոր հրթիռներ

Իրանի բանակի ծովուժի «Ծովային հզորություն 99» զորավարժության ընթացքում, հաշվարկները արձակելով ծովային թևավոր հրթիռները ճշգտրտությամբ խոցել են նախատեսված թիրախները:

Զորավարժության այս փուլում, տարբեր հեռահարությամբ ծովային թևավոր հրթիռները, ցամաքից ու բանակի ծովուժի նավերից, հաջողությամբ խոցել են Հնդկական օվկիանուսի հյուսիսային շրջանում ու զորավարժության ընդհանուր տարածքում նկատի առնված թիրախները: 

Այս զորավարժության խոսնակ ծովակալ Համզե Ալի Քավյանին նշել է, որ այսօր Իրանը մեծ կարողություններ ունի ծովային թևավոր հրթիռների ոլորտում և ունի այս հրթիռների տարբեր տեսակները: Նա ասել է.«Տարբեր հեռահարություններով Իրանի ծովուժի տրամադրության տակ գտնվող թևավոր հրթիռները բարձր կարությունը, ծովային մարտերի ընթացքում դրանց դարձրել է հզոր, և որոշիչ դեր ունեցող զենք»:

Քավյանին շեշտել է.«Թշնամիները պետք է իմանան, որ Իրանի ծովային սահմաների դեմ ցանկացած ոտնձգության դեպքում ծովից ու ափերից արձակվող հերթիռների թիրախում են հայտնվելու»:

Իրանի բանակի ծովուժի «Ծովային հզորություն 99» զորավարժությունները մեկարկել է չորեքշաբթի օրը Մակրանի ափամերձ շրջաններում և Հնդկական օվկիանուսի հյուսիսային շրջաններում: