Հունվար 15, 2021 17:15 Asia/Tehran
  • Իրանցի մարզիկի նվերը հայ զինվորի ընտանիքին

Իրանցի մարզիկն իր մեդալը նվիրել է Ղարաբաղյան պատերազմում նահատակված զինվորներից մեկի ընտանիքին:

Ըստ Publika- ի, Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտարարել է, որ իրանցի մարզիկ Ահմադ Բաղերփուրն իր ոսկե մեդալը նվիրել է Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմում զոհված հայ կարատեիստ Արթուր Սուքիասյանի ընտանիքին: