ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Բալիստիկ հրթիռներն Իրանի պաշտպանական մեծ ձեռքբերումներից են
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանտարն ասել է.«Բալիստիկ հրթիռները,որոնք կարող են խոցել օվկիանոսում գտնվող թիրախները, Իրանի համար պաշտպանական մեծ ձեռքբերում են»:
Շաբաթ օրը Իրանի Կենտրոնական անապատում անցկացվող ԻՀՊԿ զորավարժության վերջին փուլի շրջանակներում, անդրադառնալով զորավարժության այս փուլի կայացման նպատակներին, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հավելել է.«Պաշտպանական ռազմավարության ու քաղաքականության մեջ մեր կարևոր նպատակներից է հեռահար բալիստիկ հրթիռներով թիրախավորել թշնամու ռազմանավերը, ներառյալ ավիակիրները»:
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարն ասել է. «Բալիստիկ հրթիռները, որոնցով կարող ենք մեր երկրի խորքերից թիրախավորել օվկիանոսում գտնվող շարժուն թիրախները, համարվում են պաշտպանական մեծ ձեռքբերում: Այս հրթիռները կատարելագործվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի կողմից»:
Գեներալ Սալամին ընդգծել է.«Այսօր ականատեսը եղանք ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հզոր զորավարժության՝ պաշտպանական քաղաքականության այս հատվածը գնահատման ենթարկելու և անհրաժեշտության դեպքում և իրական պայմաններում այն իրականացնելու նպատակով»: