Հունվար 16, 2021 16:13 Asia/Tehran

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է. «Մեծ Մարգարե 15» զորավարժությունների ժամանակ Իրանի պաշտպանական ուժի ցուցադրումը ցույց է տալիս Իրանի զինված ուժերի արտակարգ պատրաստվածությունը՝ ցամաքային, օդային, ծովային և օդային և հրթիռային պաշտպանության ոլորտնում»:

Գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, շաբաթ օրը, զորավարժության ընթացքում ասել է.«Վերջին զորավարժությունը, որ կայացավ հանպատրաստից, վկայում էցամաքային, օդային, ծովային և օդային և հրթիռային պաշտպանության ոլորտներում զինված ուժերի արտակարգ պատրաստվածության մասին»:

Գեներալ Բաղերին հավելել է. «Չնայած մենք մտադիր չենք որևէ հարձակում գործել, բայց եթե որևէ հակառակորդ չարամիտ մտադրություններ ունենա մեր երկրի նկատմամբ, ողջ ուժով և ամենակարճ ժամանակում կստանա մեր պատասխանը»: